ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել։ Թե՛ ՀՀԿ-ում, թե՛ Արթուր Վանեցյանի կուսակցությունում միանշանակ չեն ընդունել այս որոշումը։ Ավելին, մեր տեղեկություններով՝ որոշման մասին հայտարարելուց հետո «Հայրենիքի» 3 անդամ դիմում է գրել և հեռացել։ Թեև 7 հազարից ավելի անդամ ունեցող կուսակցության համար 3-ը մեծ թիվ չէ։
Կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց․ «Ես նման տվյալ չունեմ, եթե որևէ տարածքում դիմում է գրվել, որը դեռ չի հասել մեզ, ինֆորմացիա չունեմ»։ Բայց չհերքեց, որ կուսակցությունում եղել են դժգոհություններ՝ ՀՀԿ-ի հետ դաշինքի մասով․ «Սպասվում էր, որ «Հայրենիքն» առանձին պիտի մասնակցի, բայց եղել են տարբեր՝ թե՛ Երևանի, թե՛ մարզային տարածքային գրասենյակների հետ շփումներ, և բոլորը, մեծ հաշվով, հասկացել են, թե ինչի համար է դա արվում»։ Ցուցակը գլխավորելու է Արթուր Վանեցյանը, երկրորդը Տարոն Մարգարյանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
211:00
«Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը ձախողվել է». Լավրով
2810:49
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Արցախ
5410:25
«ՔՊ-ն հանձնում է տարածքները, մենք առաջարկում ենք զարգացնել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3810:12
«Հայկական փազլը վերջնականապես սկսում է ամբողջանալ»․ Արտակ Զաքարյան
4810:06
«Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց»․ Անդրանիկ Թևանյան
7209:42
Պուտինը ժամանել է Հնդկաստան (տեսանյութ)
9009:37
«Արցախի էջը փակված չէ»․ Սենոր Հասրաթյան
6509:24