Կինը միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել

Արևմտաաֆրիկյան Մալի երկրից մի բնակչուհի միանգամից 9 երեխա է ունեցել՝ 5 աղջիկ և 4 տղա, մայրն ու նորածիններն իրենց լավ են զգում, հաղորդել է Հանրապետության առողջապահության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Հալիմա Սիսեն, Մալիի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում 2 շաբաթ մնալուց հետո մարտի վերջին՝ երկրի նախագահ Բա Նդաուի հրամանով, տեղափոխվել է Մարոկկոյի կլինիկա:
«Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարն ուրախ է հայտնել, որ 2021 թվականի մայիսի 4-ին Սիսեն կեսարյան հատմամբ 7-ի փոխարեն 9 նորածին է լույս աշխարհ բերել, ինչը հայտարարվել էր ինչպես Մալիում, այնպես էլ Մարոկկոյում անցկացված ուլտրաձայնային հետազոտության արդյունքներով: Նորածիններն ու մայրիկն իրենց լավ են զգում»,- ասված է Առողջապահության նախարարության Facebook-յան հաղորդագրության մեջ:
«Ֆրանս Պրես» գործակալության տվյալներով՝ նորածինների մայրը 25 տարեկան է։ Մի քանի շաբաթ անց նրանք միասին պետք է վերադառնան Մալի։

«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
94Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
97Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
102Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
149Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
155Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
81Երեկ, 22:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
80Երեկ, 21:42
«Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Հրանտ Բագրատյանը քաղաքական առումով ինչ-որ մի բան կարող են անել». Վիլեն Գաբրիելյան
95Երեկ, 21:24