«Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի». Նաիրի Հոխիկյան
![]() 443 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 14:36 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի։ Սա է թուրքական ու ադրբեջանական վարքը քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Հիմա հանում են գմբեթը՝ իբր թե նորոգելու համար, բայց վստահեցնում եմ, այն չի նորոգվի որպես քրիստոնեական տաճար, այլ Պոլսի Սուրբ Սոֆիա տաճարի օրինակով կդառնա մզկիթ։ Թուրքիայի սահմանը բացելու դիմաց նրանց առաջնային պետք էին Շուշին ու Քարվաճառը։ Մեր բերդաքաղաքը կդառնա թուրքական ազգայնամոլության, պանթուրքիզմի կենտրոն, որտեղ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի «Գորշ գայլերի» հոգևոր կենտրոնի։ Կհանդուրժե՞նք արդյոք մենք դա։ Չի կարելի հույս դնել միջազգային երկերեսանի հանրության վրա, որի համար մարդկային ճակատագրերն ու արժեքները հարաբերական են։ Շուշիի տաճարը նորից կդառնա իր հոյակերտ գմբեթով եկեղեցի միայն այն ժամանակ, երբ բերդաքաղաքում կրկին հայ զինվորը կանգնի»։ |

Մահացել է Նատալյա Կլիմովան
27213:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
728Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
73724.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
47724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
44823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60321.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
99216.02.2026, 22:24
