«Մոսկվայի և Անկարայի կարծիքները որոշ հարցերում տարբեր են». Չավուշօղլու
![]() 891 Հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ., 16:00 Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվայի և Անկարայի կարծիքները որոշ հարցերում տարբեր են: «Մենք փորձում ենք Ռուսաստանի հետ աշխատանքային հարաբերություններ հաստատել։ Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանը կարևորագույն դերակատարն է։ Միևնույն ժամանակ, դրական արդյունքների հասնելը միշտ չէ, որ հեշտ է, սակայն հնարավոր է։ Դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մենք նույն կարծիքն ունենք։ Սակայն մենք ի վիճակի ենք բաց խոսելու։ Կարևոր է բաց պահել երկխոսության ուղիները»,- հայտարարել Է Չավուշօղլուն՝ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։ ԱԳ նախարարն ասել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր ազգային շահերը և չի կարող վտանգել երկրի անվտանգությունը: «Ռուսաստանը դա հասկանում է: Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք, երբ դա հնարավոր է լինում, բայց անհրաժեշտության դեպքում մնում ենք անսասան»,- ասել է նախարարը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
