Հնչեցին Վիվալդիի և Պիացոլայի «Տարվա եղանակները»
![]() 520 Շաբաթ, 08 մայիսի, 2021 թ., 02:08 Երևանյան երաժշտասերները երեկ ունկնդրեցին Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» և Աստոր Պիացոլայի «Բուենոս Այրեսի չորս եղանակները»՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի և ջութակահար Ֆյոդոր Ռուդինի ներկայացմամբ։ Այս ստեղծագործությունների մասերի հերթականության յուրատեսակ համադրումն առաջարկել է հայտնի ջութակահար Գիդոն Կրեմերը։ Այն հնարավորություն է տալիս ունկնդրելիս համեմատել 18-րդ դարի Իտալիայի գարունը, ամառը, աշունը և ձմեռը ժամանակակից Բուենոս Այրեսի տարվա եղանակների հետ։ Ֆյոդոր Ռուդինը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է. 2012 թվականին գրան պրի է ստացել նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում։ Նա Վիեննայի պետական օպերային նվագախմբի և Վիեննայի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստերն է, նվագում է Ստրադիվարիուսի ջութակով (1694թ.), որը ջութակահարին հատկացրել է Ավստրիայի ազգային բանկը։ Խոսելով բացառիկ ջութակի մասին՝ երաժիշտը նկատում է, որ այն կարծես կենդանի էակ լինի։ Ժամանակ էր պետք գործիքին հարմարվելու, այն բոլոր կողմերից ամբողջովին բացահայտելու համար։ Ֆյոդոր Ռուդինն ընդգծում է, որ իր համար ամեն անգամ հաճելի է վերադառնալ Հայաստան, քանի որ շատ թանկ հիշողություններ ունի մեր երկրի հետ կապված։ Ջութակահարը նշեց, որ Երևանում ներկայացված ծրագիրը հաճախ է կատարում և միշտ՝ մեծ հաճույքով։ Երևանյան համերգը կայացավ լեփ-լեցուն դահլիճում։ Ունկնդրի հիշողության մեջ մնաց երաժիշտների կատարողական անկեղծությունը, որը դահլիճին էր փոխանցում բնության գեղեցկությունը, տարվա յուրաքանչյուր եղանակի հմայքն ու շունչը։ ![]() |

Մահացել է Նատալյա Կլիմովան
27213:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
728Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
73724.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
47724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
44823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60321.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
99216.02.2026, 22:24

