Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պարզաբանել է՝ ինչ աշխատանքներ են տարվում սուրբ Ղազանչեցոցում
![]() 316 Կիրակի, 09 մայիսի, 2021 թ., 19:40 Վերականգնումն ու շինարարությունը Շուշիում իրականացվում են նախնական ճարտարապետական ոճին համապատասխան՝ նպատակ ունենալով քաղաքը վերադարձնել իր պատմական տեսքին»,- ադրբեջանական AzerTac-ին ասել է հակառակորդ երկրի մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերիամ Գաֆարզադեն: Ըստ նրա՝ այդ աշխատանքների շրջանակներում ընթացքի մեջ է նաև Ղազանչեցոց եկեղեցու վերականգնումը. «Ինչպես պատմության և մշակույթի մյուս բոլոր հուշարձանները, այնպես էլ եկեղեցին, վերականգնվելու է իր գեղարվեստական և գեղագիտական բնույթին համապատասխան՝ հիմնվելով պատմական փաստաթղթերի և արխիվային նյութերի վրա: Հուշարձանը կվերականգնվի իր նախնական տեսքով»,- ասել է նա: Նշենք, որ եկեղեցու հին տեսքն այն էր, ինչ-որ կար՝ մինչև այն ադրբեջանցիների կողմից քանդելը՝ հայկական քրիստոնեական գմբեթի տեսքով։ Եկեղեցու ամենահին նկարներն ապացուցում են այդ փաստը, սակայն ադրբեջանցիները հիմնվում են 1910-ի վերջին քաղաքում հայերի կոտորածներից հետո վերափոխված գմբեթի տեսքի վրա։ |

Մահացել է Նատալյա Կլիմովան
25713:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
710Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
72324.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
47224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
42924.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
44623.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60021.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
98816.02.2026, 22:24
