«ԼՂ տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը բարդ են, բայց լուծելի»․ Լավրով
![]() 914 Երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ., 10:32 Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած դրանց բարդությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ «Երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը ելնեն նրանից, որ ռազմական ասպեկտները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» մանրամասներով՝ սահմանանշում, սահմանազատում։ Ամեն ինչ հեշտ չէ, սակայն լուծելի է՝ մեր համոզմամբ։ Ռազմական փորձագետները՝ դիվանագետների մասնակցությամբ, կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ»,- ասել է Լավրովը։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքի համար։ Լավրովը կարծում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կարող են հիմք հանդիսանալ Երևանի և Բաքվի հարաբերությունների բարելավման համար: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
