Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
![]() 783 Երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ., 13:48 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նախատեսված դատական նիստը հետաձգվեց։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին հետաձգել նիստը մինչև մայիսը 25-ը՝ որպես հիմնավորում ներկայացնելով իր պաշտպանյալի առողջական խնդիրներով պայմանավորված նիստին մասնակցել չկարողանալու հանգամանքը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ դատական նիստերը հետաձգվեն մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը։ Պաշտպանը նշեց, որ Քոչարյանը մասնակցելու է ընտրություններին, և որպեսզի մրցակցության կանոնների խախտում չլինի, նիստերը պետք է տեղի չունենան։ Նշված միջնորդության դեմ դատախազը բողոքեց՝ ասելով, որ չի կարող ընտրություններին մասնակցելը խոչընդոտել գործի քննությանը և նկատեց, որ դատարանը չպիտի ընդունի միջնորդությունը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ինքը գտնվելու է վերապատրաստման մեջ և մինչև մայիսի 25-ը չի կարողանա նշանակել դատական նիստեր, ուստի հաջորդ դատական նիստը նշանակեց սույն թվականի մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
