«Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը Հայաստանի վրա». Տիգրան Աբրահամյան
![]() 790 Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 12:52 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը Հայաստանի վրա և պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» և նրա նկատմամբ հավակնությունները տարբեր դրսևորումներ են ստանում: Ադրբեջանում շտապում են, որովհետև Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում, իսկ իրենց նախընտրելի թեկնածուի պարտվելու հավանականությունն աճում է: Խնդիրն այն չէ, թե ինչով է Ադրբեջանն օգնում այս իշխանություններին, հարցը նրանում է, որ Ադրբեջանի առավել քան երբևէ պետք է Հայաստանի այս իշխանությունների վերարտադրությունը, ինչը նրանց համար պետք է ապահովի սեփական ռեգիոնալ հավակնություններն ամբողջությամբ բավարարելու հարցը: Հայաստանյան ընդդիմադիր դաշտում դիրքավորված հիմնական դերակատարներին Ադրբեջանում լավ են ճանաչում, հասկանալի է, որ նրանց իշխանության գալը որևէ ձևով չի տեղավորվում թուրք-ադրբեջանական հաշվարկներում: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր առջև նվազագույնն երկու խնդիր է դրել: Մինչև հունիսի 20-ը՝ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, առավելագույնը կորզել Հայաստանի հետ տարվող գործընթացից կամ ստեղծել իրավիճակ, երբ բոլոր հաջորդ իշխանությունների համար դժվար կլինի վերադառնալ բարենպաստ բանակցային դիրքեր: Երկրորդ՝ իր հնարավորությունների շրջանակներում, ուղղակի կամ անուղղակի ձևով, հասնել Հայաստանի գործող իշխանության դիրքերի ամրապնդմանը: Ցավալիորեն Հայաստանի ու Արցախի շահն առաջ մղելու տեսանկյունից, Հայաստանը երկրորդային դիրքերում է, իսկ երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափում, խաղի թելադրողն ու հիմնական նախաձեռնողականության ապահովողը շարունակում է մնալ Ադրբեջանը, ինչը մեզ համար նորանոր խնդիրներ է խոստանում»: |

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ մշակում է անթաքույց զավթողական հայեցակարգ»․ Տաթևիկ Հայրապետյան
66Երեկ, 23:42
«Տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
90Երեկ, 23:30
«Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար». Ուշակով
111Երեկ, 23:16
Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
106Երեկ, 22:45
«Դավիթը չպետք է դառնա քաղաքական վախի մթնոլորտ սերմանելու գործիք»․ Ռոբերտ Ամստերդամ
137Երեկ, 22:18
«Փաշինյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իրենց կյանքը զոհաբերած զինվորների նկատմամբ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
179Երեկ, 22:06
«Միլիոնավոր մարդիկ կարող են սովի մատնվել Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության պատճառով»․ Շոյգու
173Երեկ, 21:58
«Այս իշխանությունը կարող է միայն փորձանք բերել ու «կռուտիտ» անել, թե մենք կապ չունենք, ռուսներն արեցին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
130Երեկ, 21:36
