«Ուղղակի բանակցում են իրար հետ, սահմանագիծը ճշգրտում»․ Գեղարքունիքի մարզպետ
![]() 783 Հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ., 12:04 «Որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր կատարել։ Հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են իրականացնում, մեր ԶՈՒ-ն էլ հետևում է, որ հակառակորդն իր տեղակայման վայրերից հանկարծ առաջ չգա․ ռելիեֆն այնտեղ բարդ է, հեշտ չէ կողմնորոշվել սահմանագծի հարցում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, Գեղարքունիքում իրավիճակը ներկայացնելիս ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։ Հարցին, թե արդյոք նույն իրավիճակն է այնտեղ, ինչ Սյունիքում, Գեղարքունիքի մարզպետը ժխտեց՝ նշելով, որ միայն մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը հայկական կողմը պնդել է, որ հակառակորդը հետ պիտի տեղակայվի։ «Ընթացքում դա կարգավորեցինք, հետ նստեցին, բացարձակապես լարվածություն չկա»,- հավելեց Սանոսյանը։ «Ես երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում և հենց այն հատվածում, որտեղ աշխատանքներն են ընթանում, մեր ԶՈՒ-ն ներկա է, աշխատում են, քարտեզները կան»,- ընդգծեց մարզպետը։ «Ուղղակի բանակցում են իրար հետ, սահմանագիծը ճշգրտում»,- նշեց նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
