Վիկտոր Բոնդարևն անհրաժեշտ է համարում կանխել սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին
![]() 721 Ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ., 18:20 Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը հույս ունի, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բանակցային ներուժը արդյունավետ կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի հետ կապված․ գրում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանը բազմիցս հայտարարել է (և գործով ապացուցել է), որ մեր խնդիրն է մեր հարևանների միջև հակամարտությունը հենց խաղաղ ճանապարհով լուծելը: Խաղաղ երկխոսությունը խթանելու համար մենք միշտ փորձել ենք նաև ներգրավել միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՀԱՊԿ-ն: Հուսով եմ, որ այս կազմակերպության բանակցային ներուժն արդյունավետորեն կօգտագործվի ստեղծված ընթացիկ իրավիճակում»,- նշել է Բոնդարյովը: Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի խաղաղապահ միջնորդությունը կխոչընդոտի հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը։ «Գլխավորն այն է, որ նման միջադեպերը (սահմանի խախտումը) չկրկնվեն, շարունակություն չունենան, հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորվեն խաղաղ ճանապարհով (զորքերի արագ հեռացմամբ), որպեսզի հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվի։ Նման սադրանքները պետք է կանխել։ Եվ դա արդեն ոչ թե ռազմաքաղաքական, այլ զուտ քաղաքական հարց է», - ընդգծել է Բոնդարևը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
