Սահմաններին տեղի ունեցածն Արտակ Դավթյանի թերացումն է. «Ժողովուրդ»
![]() 1051 Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սահմաններին մայիսի 12-ից տիրող իրավիճակը գալիս է ապացուցելու, որ Զինված ուժերը չեն կարողացել կատարել Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները ու դրա թիվ 1 պատասխանատուն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է: Սահմանադրության 14-րդ հոդվածում հստակ ասվում է. «Հոդված 14. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ Սյունիքի և Հայաստանի կողմից Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ըստ էության խախտվել է, քանի որ, պաշտոնական տեղեկությունների համաձայն, Սյունիքի կողմից հակառակորդն առաջ է եկել 3.5 կմ (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով), իսկ Գեղարքունիքի մարզի կողմից՝ 2 կմ (մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով): Սակայն Սահմանադրությամբ էլ հենց ամրագրված է, որ Զինված ուժերը պետք է պահպանի մեր սահմանների անձեռնմխելիությունը, սակայն չի կարողացել: Իսկ ո՞ւր է այս օրերին գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ինչո՞վ է զբաղված եղել, և ինչո՞ւ առաջնագիծն այնքան պաշտպանված չի եղել, որ կարողանանք դիմագրավել այսպիսի խախտումներին և պահպանել սահմանները: Ստացվում է՝ անհրաժեշտ աշխատանքները չեն կատարվել, և այսօր հայկական կողմը դիմում է ՀԱՊԿ-ին, խնդրում կատարել կառույցի՝ պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
