ՀԱՄԱՍ-ը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական մի շարք քաղաքների ուղղությամբ
![]() 865 Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 22:35 Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» մարտական թևը հայտարարել է իսրայելական քաղաքների ուղղությամբ տասնյակ հրթիռներ արձակելու մասին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Donia Al-Watan պաղեստինյան ռադիոկայանին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել Թել Ավիվ, Հադերա, Աշկելոն և Սդերոտ քաղաքներին: Ռադիոկայանի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ի պատասխան Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով տեղի ունեցած վերջին ավերածություններին: Ավելի վաղ հայտնի էր դարձել իսրայելական օդուժի կողմից 11 հարկանի շենքի հրթիռակոծման մասին, որտեղ տեղակայված են մի շարք միջազգային և տեղի լրատվամիջոցների, ինչպես օրինակ Associated Press-ի և «Ալ-Ջազիրայի» գրասենյակները:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
