Կիրակի, 27 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Բրիտանական նավն ուղևորվել է Օդեսա

Բրիտանական նավն ուղևորվել է Օդեսա
656
Կիրակի, 16 մայիսի, 2021 թ., 18:05

Բրիտանական «Թրենդ» պարեկային նավը, որն ավելի վաղ մտել էր Սև ծով, այժմ ուղղություն է վերցրել դեպի Օդեսա: Այս մասին հայտնել է Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

Թուիթերյան գրառման մեջ ասվում է. «Մեր ընկեր ու դաշնակից Թուրքիայի ուղեկցությամբ «Թրենդ»-ն անցնում է հիասքանչ Բոսֆորով և Սև ծովով ուղևորվում դեպի Օդեսա»:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության ազգային կենտրոնը տեղեկացրել էր, թե ռուսական սևծովյան նավատորմը հետևում են բրիտանական պարեկային նավի գործողություններին: