Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Ռուսաստանը սահմանի կարգավորման հարցում կօգնի Երևանին ու Բաքվին՝ կողմերի խնդրանքի դեպքում»․ Ռուդենկո

«Ռուսաստանը սահմանի կարգավորման հարցում կօգնի Երևանին ու Բաքվին՝ կողմերի խնդրանքի դեպքում»․ Ռուդենկո
586
Երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ., 10:25

Ռուսաստանը սահմանին լարվածության կարգավորման հարցում կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին, եթե նման խնդրանք ստացվի 2 պետություններից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Նորմալ է, երբ կողմերը նման իրավիճակում դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, առավել ևս, որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարության մշակման համատեքստում։ Եթե նման դիմում ստացվի Ադրբեջանից և Հայաստանից, այդ ժամանակ պատրաստ կլինենք ցուցաբերել այն աջակցությունը, որը մենք կարող ենք»,- ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի հարցին:
Ռուդենկոն տեղեկացրել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները մայիսի 19-ին Դուշանբեում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը: