Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Կանադան 1 մլն դոլար է տրամադրել արցախյան հակամարտությունից տուժածներին

Կանադան 1 մլն դոլար է տրամադրել արցախյան հակամարտությունից տուժածներին
223
Երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ., 22:05

Կանադայի իշխանությունները 1 միլիոն կանադական դոլար (830 հազար ԱՄՆ դոլար) են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Արցախում հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն։

Կանադացի պաշտոնյան նաև Երևանին և Բաքվին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև հավաստիացրել է, որ Օտտավան տարբեր միջազգային հարթակներում կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին: