Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները հանձնարարել են Մուրադովին. «Ժողովուրդ»
![]() 688 Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ուղղություններով ադրբեջանական ներխուժումից հետո մեկնարկած բանակցություններն այսօր կշարունակվեն: Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանն ընդգծեց, որ բանակցությունների համար ամենալավ ժամանակը հայկական կողմը կորցրել է: «Մենք պետք է հենց առաջին օրն անպայման կա՛մ ձերբակալեինք, կա՛մ գերեվարեինք, կա՛մ ոչնչացնեինք այն անձանց, որոնք համարձակվել են հատել ՀՀ պետական սահմանը: Եթե մենք թույլ ենք տալիս, որ այն անձինք, որոնք հատել են պետական սահմանը, նույն օրը չձերբակալվեն, ապա վտանգում ենք մեր սեփականությունը»,– նշեց նա: Բորիս Ավագյանի խոսքով՝ Դատախազությունը պետք է տա շատ հարցերի պատասխաններ: «Սա պետք է քննել այն քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է Գլխավոր դատախազության կողմից իմ հայտարարությունից հետո, երբ ասացի, որ պետք է հարուցվի քրեական գործ՝ ապօրինի պետական սահմանը հատելու վերաբերյալ»,– հավելեց նա: Դիտարկմանը՝ ինչու են բանակցություններն իրականացվում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, Բորիս Ավագյանն ընդգծեց. «Ռուստամ Մուրադովը ՌԴ զինվորական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալն է: ՌԴ հարավային զինվորական օկրուգը Ռոստովից մինչև Սիրիա է, և 102-րդ ռազմաբազան էլ է մտնում այդ օկրուգի մեջ: Նա՝ որպես խաղաղապահ ուժերի ղեկավար, գործուղված է եղել վեց ամսով, հիմա նրա գործուղումը երկարացրել են, սակայն նա նաև պաշտոն ունի: Քանի որ նրա ղեկավարը եկել էր Հայաստան, բանակցել նախարարի հետ, դրանից հետո Մուրադովին հանձնարարություն էր տրվել այդ հարցով որպես միջնորդ ռուսական կողմը ներկայացնի հենց գեներալ Մուրադովը»: Հավելենք, որ բանակցությունները կշարունակվեն այսօր»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
