Երվանդ Երկանյանի թիվ 7 սիմֆոնիայի կատարումը նվիրվեց 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին
![]() 603 Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 17:55 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակներում ներկայացրեց հերթական սիմֆոնիկ համերգը, որը ղեկավարում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առիթով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործություններից։ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Մեծ է կոմպոզիտորի ավանդը նաև Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գործում։ Համերգային ծրագրի մեկնարկին ներկայացվեց կոմպոզիտորի երկար տարիներ չհնչած Կոնցերտային նախերգանքը, այնուհետև՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, որը Սպենդիարյանը գրել է 1905թ. Ղրիմում՝ Մ. Լերմոնտովի համանուն պոեմի մոտիվներով: Այն նվիրված է կոմպոզիտորի մորը: Առաջին անգամ ստեղծագործությունը կատարվել է Պետերբուրգում 1905թ․ հեղինակի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Երվանդ Երկանյանի թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան։ Այս տարին հոբելյանական է նաև Երվանդ Երկանյանի համար. նշվում է կոմպոզիտորի 70-ամյակը։ Համերգային երեկոյի ընթացքում ներկայացված թիվ 7 սիմֆոնիայի կատարումը կոմպոզիտորը և դիրիժորը նվիրեցին 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 19։30, Արամ Խաչատրյան համերգասրահում։ ![]() |

Մահացել է Նատալյա Կլիմովան
25713:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
710Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
72324.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
47224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
42924.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
44623.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60021.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
98816.02.2026, 22:24

