Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ից

Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ից
744
Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 21:15

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ և ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների և դրա մեթոդաբանության շուրջ: