Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

Շոյգուն Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Շոյգուն Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում
666
Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 10:15

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Մայիսի 19-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնել են նախարարությունից: