Ո՞ւմ են ձեռնտու ադրբեջանական գործողությունները. «Ժողովուրդ»
![]() 854 Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 09:10 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթվանից ընտրությունների պատրաստվող երկիրը կորցրել է հետաքրքրությունը քաղաքական այդ իրադարձության հանդեպ: Պատճառը Սյունիքի մարզի Իշխանասարի բարձունքներ ու Գեղարքունիքի մարզ ադրբեջանական բանակի ներխուժումն ու դրան հաջորդած իրադարձություններն են: ՀՀ ՊՆ մեր աղբյուրները պնդում են, որ հայկական զինված ուժերի համար կոնկրետ այդ տարածքը մաքրելը ժամերի հարց է, կան մշակած պլաններ այլ դեպքերի համար ևս, ընդհանրապես, մեր զինվորականները կարծում են, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում տարիներ են պետք, որ այդ երկիրը հիմնավորվի, բնակեցվի ու այստեղ ծառայելը, առավել ևս՝ խնդիր կատարելը լինի հնարավոր: Մեր այն հարցին, թե կարող է մեր բանակը խնդիր կատարել արդյոք, մեր զրուցակիցը պնդեց, որ միանշանակ, միայն թե զենքով ապահովեն, ու նորից 5-6 երկրի դեմ չկռվեն. Ադրբեջանի հետ դեմ առ դեմ կանգնեն՝ նորից են հաղթելու: Այսինքն՝ իշխանությունը սահմանային առաջխաղացումն ու միջադեպերը պայմանավորում է ներքին խնդիրներով։ Ավելին՝ «Իմ քայլ»-ում մտավախություններ ունեն, որ Փաշինյանի ընդդիմախոսները արդեն որոշակի հաջողություններ են գրանցել, քանզի, ըստ հարցումների, Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին պատրաստ էին ձայն տալ ընտրություններին մասնակցել ցանկացողների շուրջ 60 տոկոսը, իսկ վերջին դեպքերից հետո այդ թիվն, անշուշտ, կնվազի: Սակայն ամեն բան դեռ առջևում է, արտահերթ ընտրություններին դեռ մեկ ամիս կա, և կասկածից վեր է, որ նույն Փաշինյանն ամեն բան անելու է՝ հռետորաբանությունն առավել խստացնելով նախկինների հանդեպ, որպեսզի իր վարկանիշը վերականգնի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
