Ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց պայթեցրին «ՀԱՊԿ» գրությամբ փուչիկներ
![]() 886 Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 11:30 Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց: Նրանք իրենց հետ բերել էին փուչիկներ՝ «ՀԱՊԿ» գրությամբ: Ակցիայի մասնակիցներից Մարիամ Ավագյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ ՀԱՊԿ-ը «փուչիկ» է և այդ կառույցի վրա հույս դնել չի կարելի: «ՀԱՊԿ-ОДКБ կոչվածը վաղուց է փուչիկ: Փուչիկ է այն առումով, որ ՀԱՊԿ-ը չի ծառայելու իր կանոնադրության նորմերին և դրա հիմնավորումը կա. Թուրքիան վաղուց է մխրճվել թե՛ Ռուսաստան, թե՛ փափուկ ուժով՝ Ղրղզստան, թե՛ Ղազախստան ու Բելառուս... ՀԱՊԿ-ին կարելի էր այլ անվանում տալ, օրինակ՝ կոչել «Ալյանս՝ Թուրքիայի շահերը սպասարկելու համար» և այստեղ, բնականաբար, Հայաստանն անելիք չունի, որովհետև ցեղասպան Թուրքիան ամեն օր մխրճվում է մեր երկիր, ընդ որում՝ մխրճվում է հենց Ռուսաստանի շնորհիվ»,- հայտարարեց նա: Ակցիայի ընթացքում ցուցարարները դեսպանության դիմաց պայթեցրին «ՀԱՊԿ» գրությամբ փուչիկները: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
