«Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենագլխավոր բարեփոխումներ իրականացնողներից մեկը»․ Փոլ Սթրոնսկի
![]() 821 Շաբաթ, 22 մայիսի, 2021 թ., 13:15 Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումին տեսակապի միջոցով մասնակցող Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկին շեշտեց, որ ընդհանուր առմամբ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կարելի է դրական գնահատել։ «Երկու երկրները պայմանագրի վրա հիմնված դաշնակիցներ չեն, բայց ունեն երկարաժամկետ համաշխարհային տարածաշրջանային փոխգործակցության պատմություն՝ միջուկային զենքի չտարածման, աշխարհի տարբեր հատվածներում խաղաղապահ առաքելություններ իրականացնելու հարցում»,- նկատեց նա։ «Կան նաև Միացյալ Նահանգների խոշոր ներդրումների ավելացում, որոնք գալիս են ոչ միայն ամերիկահայ սփյուռքից, այլ նաև ամերիկյան տնտեսության այլ հատվածներից։ Որտե՞ղ են գտնվում այս հարաբերություները․ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այն պաշտոնապես Ռուսաստանի դաշնակիցն է, բայց ԱՄՆ-ը լավ աշխատանքային հարաբերություններ ունի Հայաստանի հետ՝ հատկապես այն ժամանաշրջանում, երբ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները խորը ճգնաժամում են»,- նշեց Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատողը։ «Կարծում եմ՝ սա խոսում է մեր միասին աշխատելու և հարաբերություններն այլ հարցերից տաբերակելու կարողության մասին։ Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենագլխավոր բարեփոխումներ իրականացնողներից մեկը՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ Արևելյան Եվրոպայում, և դա դրական տեղաշարժ է»,- ընդգծեց Սթրոնսկին։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
