Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին

Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին
549
Շաբաթ, 22 մայիսի, 2021 թ., 19:15

Այսօր աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Փարիզի Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի կիսանդրին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, քույրը՝ Աիդա Ազնավուրը, պաշտոնյաներ և համայնքային գործիչներ։ Կիսանդրիի հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։