ԱՄՆ-ում և Եվրոպայում կոչ են արել արգելել Բելառուսի երկնքով ցանկացած թռիչք

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը՝ եվրոպական որոշ երկրների խորհրդարանականների հետ միասին հանդես է եկել Մինսկում Ryanair ընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ, հաղորդում է The Times of Seattle-ը:
«Մենք կոչ ենք անում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անհապաղ հետաքննություն անցկացնել պետությունների միջև ազատ տարանցման բացահայտ խախտման և ավիացիայի համար սպառնալիքների վերաբերյալ»,- ընդգծվում է Մենենդեսի հայտարարության մեջ:
Նախաձեռնության հեղինակները կոչ են արել դադարեցնել Բելառուսի անդամակցությունը ICAO-ին: Բացի այդ, օրենսդիրները հանդես են եկել Բելառուսի ղեկավարության դեմ լրացուցիչ պատժամիջոցների օգտին, մասնավորապես, առաջարկել են Մինսկին արգելել Ինտերպոլի հնարավորություններն օգտագործել «Եվրոպայում ժողովրդավարության դեմ հետագա հարձակումների համար» և պահանջել են ազատել Ռոման Պրոտասևիչին՝ Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram հեռուստաալիքի հիմնադիրներից մեկին:
Կիրակի, Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որն Աթենքից թռչելիս է եղել Վիլնյուս, Մինսկում արտակարգ վայրէջք է կատարել՝ հնարավոր ականապատման մասին հաղորդումներից հետո: Այդ տեղեկությունը հետագայում չի հաստատվել։
Երկրի օդային տարածքում Ryanair օդանավն ուղեկցել է ՄիԳ-29 կործանիչը։
Բելառուսի ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ ինքնաթիռում եղել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram-ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, ում դեմ մինչ այդ միջպետական հետախուզում էր հայտարարվել: Նա ձերբակալվել է Մինսկի օդանավակայանում՝ փաստաթղթերի ստուգումից հետո։
ԵՄ երկրներից մի շարք քաղաքական գործիչներ և եվրոպացի պաշտոնյաներ կոչ են անում հետաքննել միջադեպը։

«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
80Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
84Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
92Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
131Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
144Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
77Երեկ, 22:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
75Երեկ, 21:42
«Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Հրանտ Բագրատյանը քաղաքական առումով ինչ-որ մի բան կարող են անել». Վիլեն Գաբրիելյան
90Երեկ, 21:24