«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով»․ Լավրով
![]() 997 Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 14:15 Ռուս-հայկական հարաբերությունները ժամանակով են ստուգված, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Аргументы и факты-ին տված հարցազրույցում։ «Կասկած չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով։ Մեր երկիրը միշտ պատրաստ է աջակցել եղբայրական հայ ժողովրդին։ Դրա վկայությունն են Ռուսաստանի՝ անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը ռազմական հակամարտության դադարեցմանը, գործարկել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացը: Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են: Ռուսական աջակցությունը բարձր է գնահատվում հայ ընկերների կողմից։ Կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով։ Մենք ունենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն՝ բարձր և այլ մակարդակներում։ Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են 2 անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել։ Մայիսի սկզբին տեղի ունեցավ իմ այցը Երևան։ Իրականացվում են միջխորհրդարանական փոխանակումներ»,- ասել է Լավրովը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
