Կամերային նվագախումբը կներկայացնի «Տարվա եղանակներ» խորագրով համերգը
![]() 435 Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 17:45 Կոմիտասի անվան ամերային երաժշտության տանը մայիսի 25-ին, ժամը 19:00-ին կկայանա «Տարվա եղանակներ» խորագրով համերգը: Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ կունենա Արեգ Նավասարդյանը (ջութակ): Համերգային ծրագրում Ա.Վիվալդիի Տարվա եղանակներ և Սիմֆոնիա սոլ մաժոր ստեղծագործություններն են: Արեգ Նավասարդյանը միջազգային մրցույթների դափնեկիր է. Դեմիդովսկու անվ. 8-րդ մրցույթ (Եկատերինբուրգ, 2019, 2-րդ մրց.), New York International Artists Competition (ԱՄՆ, 2014, 2-րդ մրց.), American Protégé International Competition (ԱՄՆ, 2013, 1-ին մրց): Մասնակցել է տարբեր համերգների և փառատոների Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ավստրիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում և ԱՄՆ-ում (Carnegie Weill Hall), Ջենովայում (Teatro Carlo Felice), ինչպես նաև UNESCO-ի կազմակերպած համերգներին: Արեգ Նավասարդյանը վարպետության դասեր է առել Շլոմո Մինցից, Բորիս Կուշնիրից, Միհաելա Մարտինից, Պավել Վերնիկովից, Քշիշտոֆ Վեգրժինից, Դեյվիդ Չերոնիից, Զախար Բրոնից, Վիկտոր Դանչենկոյից և այլ հայտնի երաժիշտներից: |

Մահացել է Նատալյա Կլիմովան
25713:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
710Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
72324.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
47224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
42924.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
44623.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60021.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
98816.02.2026, 22:24
