Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

Ուկրաինան դադարեցնում է Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը

Ուկրաինան դադարեցնում է Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը
721
Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 12:05

Ուկրաինան մայիսի 26-ին՝ ժամը 00:00-ից դադարեցնում է Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը՝ Մինսկում Ryanair ընկերության օդանավի հարկադիր վայրէջքի հետ կապված իրավիճակից հետո։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:
«Ուկրաինան դադարեցնում է Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը։ Բացի այդ, ուկրաինական ավիաընկերություններին և ինքնաթիռներին կարգելվի թռիչքներ իրականացնել Բելառուսի Հանրապետության օդային տարածքում»,- Թելեգրամ-ալիքում գրել է Շմիգալը։
«Մինսկում Ryanair ընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված իրավիճակը միջազգային քաղավիացիայի մասին կոնվենցիայի խախտում է։ Մեր կառավարության որոշումն ուղղված է թռիչքների և ուղևորների անվտանգության ապահովմանը»,- հավելել է նա։