Զախարովան «հիստերիա» է անվանել Մինսկում վայրէջք կատարած ինքնաթիռի վերաբերյալ Արևմուտքի արձագանքը
![]() 869 Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 14:10 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հիստերիա» է անվանել Բելառուսում Ryanair ընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպին Արևմուտքի արձագանքը: Զախարովան հիշեցրել է ինքնաթիռների հարկադիր վայրէջքի դեպքերի մասին, որոնց առնչությամբ Արևմուտքի կողմից ոչ մի արձագանք չի եղել: Նա օրինակ է բերել 2013 թվականին Բոլիվիայի նախագահի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունների պահանջով ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Վիեննայում: 2004 թվականին սենատոր Անդրեյ Վավիլովի անձնական ինքնաթիռն էր հարկադիր վայրէջք կատարել՝ կրկին ԱՄՆ պահանջով: 2012 թվականին ռուսական կողմի ինքնաթիռն էր վայրէջք կատարել Թուրքիայում, որի ժամանակ ստուգումներ էին իրականացվել: «Այդ գործողությունների վերաբերյալ ՆԱՏՕ-ի կողմից ինչ-որ արձագանք հիշո՞ւմ եք։ Ոչ, քանի որ նման բան չի եղել... Ահա ընդամենը մի քանի օրինակ: Իսկ բռնազավթումների մասին, թե ինչպես են ձերբակալում առանց դատաքննության կամ հետաքննության, պարզապես հատուկ ծառայությունների նյութերի կամ կատարված սադրանքների հիման վրա, թե ինչպես են երրորդ երկրների քաղաքացիները մի երկրից միանգամայն անօրինական կերպով տեղափոխվում այլ երկրներ... Այս ամենն ընդհանրապես չի հաշվվում, դա նորմ է, օրվա բացարձակ ռեժիմ: Ահա պատկերը: Եվ այս ֆոնին Արևմուտքի մոտ, չգիտես՝ ինչու, հիստերիա է առաջանում: Ինչո՞ւ. մենք հասկանում ենք: Քանի որ օրակարգում Բելառուսն է»,- ասել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
