Էրդողանը հանդիպում կունենա Microsoft-ի, Netflix-ի և ամերիկյան այլ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
![]() 711 Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 20:40 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենա ամերիկյան ավելի քան 20 խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Թեմայի վերաբերյալ «Reuters»-ի հրապարակած հոդվածում, որը թարգմանաբար ներկայացվել է թուրքական մամուլում, որոշ մանրամասներ են ներկայացվել հանդիպման օրակարգի ու նպատակների մասին: Նշվում է, որ հանդիպմանը, որին մասնակցելու են ամերիկյան այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Microsoft-ն ու Netflix-ը, ներկայացվելու են Թուրքիայի ներդրումային միջավայրն ու տնտեսական հեռանկարները: Ըստ աղբյուրի, Էրդողանը ցանկանում է հունիսին կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բայդենի հետ նախատեսվող հանդիպումից առաջ ամերիկացի գործարարների միջոցով շոշափել ամերիկյան կողմի տրամադրությունները: Հանդիպմանն Էրդողանը հանդես կգա գործարարներին հետաքրքրող թեմաների մասին ելույթով, ապա կպատասխանի նրանց հարցերին: Ըստ «Reuters»-ի աղբյուրների, հանդիպումը նախատեսված չի եղել ԱՄՆ-ի կառավարության ծրագրում: Այն կազմակերպվել է ԱՄՆ-ի առևտրային պալատի, Թուրքիայի պալատների ու բորսաների միության և Թուրքիայի նախագահականի կողմից, գրում է Ermenihaber-ը: |

Մահացել է Նատալյա Կլիմովան
25713:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
710Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
72324.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
47224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
42924.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
44623.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60021.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
98816.02.2026, 22:24
