«Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի շփումների արդյունքում համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը». ԱԽ քարտուղար
![]() 845 Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 10:20 «Մենք պահանջ ենք ներկայացրել, որ ադրբեջանցիները լքեն ՀՀ սուվերեն տարածքը, բայց նրանք շարունակում են մնալ և պրովոկացիաներ անել»,- այս մասին երեկ՝ Հանրային հեռուտաընկերության եթերում սահմանային իրավիճակը ներկայացնելիս ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Գործընթացը գնում է, որ այս ամբողջ ինֆորմացիան փոխանցենք ՀԱՊԿ-ին, քննարկումներ սկսենք, հասկանանք, թե իրավիճակին ինչ լուծում ենք տալու»,- նշել է Գրիգորյանը: Անդրադառնալով երեկ Վերին Շորժայում հակառակորդի կրակոցի հետևանքով հայ զինծառայողի զոհվելու դեպքին, Գրիգորյանն ասել է․ «Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի խնդիրն արագ լուծում ստանա՝ հակառակ դեպքում այս լարվածությունը կարող է որևէ միջադեպով ամբողջովին վերահսկողությունից դուրս գալ»։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ ՀՀ-ը շարունակում է ակնկալել, որ ՀԱՊԿ-ը կմիջամտի, որպեսզի իրավիճակը հանգուցալուծում ստանա։ «Մենք մեր բոլոր գործընկերներին ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, որ Ադրբեջանն անհապաղ պետք է լքի ՀՀ տարածքը․ սրա շուրջ որևէ բանակցություն չի կարող լինել»,- շեշտել է նա։ Գրիգորյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածք։ «Պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի շփումների արդյունքում նաև համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը։ Դիրքորոշումն այդպիսին է և բոլորը, կարելի է ասել, կիսում են այն»,- հավելել է Գրիգորյանը: Հարցին, թե ՌԴ նախագահը նույնպես կիսում է այդ դիրքորոշումը, ԱԽ քարտուղարը պատասխանել է՝ այո՛։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
