Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Սիրիայում նախագահական ընտրություններ են

Սիրիայում նախագահական ընտրություններ են
867
Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 10:30

Սիրիայում սկսվել են նախագահական ընտրությունները, երկրում բացվել է ավելի քան 12 հազար ընտրատեղամաս։
Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 19:00-ն՝ անհրաժեշտության դեպքում ևս 5 ժամով երկարաձգելու հնարավորությամբ: Ողջ օրվա ընթացքում ընտրություններին կարող են հետևել լրագրողներն ամբողջ աշխարհից ու տարբեր երկրներից հրավիրված դիտորդները։
Պետության գործող ղեկավար Բաշար Ասադից բացի նախագահի պաշտոնին հավակնում են ընդդիմությունից Մահմուդ Ահմեդ Մուրային և Սոցիալիստական կուսակցությունից նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը:

Սիրիայում նախագահական ընտրություններ են