«Հասկանում եմ քաղաքացիների ֆրուստրացիան, ես նույնպես ունեմ այդ զգացումները»․ Ռուբեն Ռուբինյան
![]() 449 Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 12:20 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե որքան է Հայաստանը պատրաստվում սպասել ՀԱՊԿ-ից իրավիճակին համապատասխան արձագանքի, ասաց․ «Տեսե՛ք, մայիսի 12-ին ադրբեջանցի զինվորներն ապօրինաբար ՀՀ սահմաններից ներս են եկել մի քանի կիլոմետր։ Կառավարության գնահատականն իրավիճակին եղել է հետևյալը՝ սա արվում է մեծ էսկալացիա ստեղծելու և, չի բացառվում, նաև լայնամասշտաբ պատերազմ հրահրելու համար»։ Ռուբինյանի խոսքով՝ հայկական կողմը չսրեց իրավիճակը այդ պահին և որոշեց, որ առավել նպատակահարմար է խնդրի լուծմանը հասնել դիվանագիտական և քաղաքական ճանապարհով և միանգամից դիմել ՀԱՊԿ-ին՝ 2-րդ հոդվածի հիման վրա՝ չբացառելով հետագայում 4-րդ հոդվածի կիրառումը, ինչպես նաև հայ-ռուսական պայմանագրի հիման վրա դիմել ՌԴ-ին։ «Հիմա մենք ունենք գործընթաց։ Այո՛, այդ գործընթացը չի ընթանում այն արագությամբ կամ արդյունավետությամբ, որը մենք կուզեինք տեսնել։ Հասկանում եմ քաղաքացիների, այսպես ասած, ֆրուստրացիան, ես նույնպես ունեմ այդ զգացումները, բայց մենք պիտի գործենք՝ ամեն ինչ հաշվարկելով, և ես վստահ եմ, որ այս իրավիճակը պիտի փոխվի»,- նկատեց պատգամավորը։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
