Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Լուկաշենկոն մեկնաբանել է #Ryanair-ի հետ կապված իրավիճակը

Լուկաշենկոն մեկնաբանել է #Ryanair-ի հետ կապված իրավիճակը
830
Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 13:45

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով Մինսկում Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ օրինական է գործել:

«Ես գործել եմ օրինական՝ պաշտպանելով մարդկանց՝ միջազգային բոլոր կանոններին համապատասխան։ Ինքնաթիռը տեղակայվել է ԱԷԿ-ի մոտ։ Իսկ եթե հանկարծ ԱԷԿ-ի անվտանգության համակարգերն ամբողջությամբ մարտական պատրաստության ռեժիմի բերվեի՞ն»,- ասել է Լուկաշենկոն՝ խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ։

Պետության ղեկավարը նշել է նաև, որ Ryanair-ի ինքնաթիռի անձնակազմը խորհրդակցել է Վիլնյուսում ավիաընկերության և օդանավակայանի հետ, սակայն որոշում է կայացրել վայրէջք կատարել Մինսկում: