Լուկաշենկոն հայտնել է Սոչիում Պուտինի հետ բանակցությունների օրակարգը
![]() 702 Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 17:55 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով Սոչիում ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք բանակցությունների օրակարգը, հայտարարել է, որ հիմնականում տնտեսությանը վերաբերող հարցեր կքննարկվեն: «Կոնկրետ հարցեր չեմ նշի, բայց հիմնականում տնտեսությունն է քննարկվելու»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը։ Բելառուսի նախագահը նշել է, որ մյուս ուղղություններով ինքը Մինսկի և Մոսկվայի միջև որևէ խնդիր չի տեսնում: «Ռազմաքաղաքական և այլ հարցերի շուրջ մենք վաղուց ենք պայմանավորվել»,- ասել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտին-Լուկաշենկո հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Սոչիում, արդյունքների վերաբերյալ հայտարարություններ չեն նախատեսվում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
