«Անհնար է ապրել խաղաղության մեջ, երբ թշնամիդ պատերազմ է պարտադրում». Սենոր Հասրաթյան
![]() 290 Ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ., 03:05 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցանկացած ժողովրդի հաջողության թիվ մեկ երաշխավորը եղել է, կա ու լինելու է ոչ այլ ոք, քան՝ հենց ինքը: Այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը... Մեր ժողովուրդը 90-ականների սկզբներին իրեն պարտադրված գոտեմարտում հասավ հաջողության, որովհետև ապավինեց ոչ թե արտաքին օժանդակությանը, այլ հարազատելով մենակի հոգեբանությունը, հավատաց սեփական ներուժին և կարողացավ անել այն, ինչը պարտավոր էր անել հենց ինքը...: Արդյունքում մենք ոչ միայն ունեցանք փառավոր հաջողություններ, այլև այդ հաջողությունների հետ ստիպված եղավ հաշվի նստել նաև մեր թշնամին...: Ցավոք, այսօր դրությունը լրիվությամբ այլ է: Այսօր երկիրը բռնազավթած պատահականությունները մեր ժողովրդից ոչ միայն խլել են մենակի հոգեբանությամբ նվաճված փայլուն հաղթանակները, այլև հետևողականորեն մեզնից օտարել դարերով եկող դիմադրողականության ոգին և հային դարձրել թշնամու կամակատար: Ապացույցը՝ վաղ առավոտյան հակառակորդի կողմից մեր վեց զինծառայողների գերաեվարման փաստն է: Հ. Գ. Անհնար է ապրել խաղաղության մեջ, երբ թշնամիդ պատերազմ է պարտադրում, իսկ դու փորձում ես նրան պատասխանել հանդուրժողականությամբ...»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
