«ՀՀ-ը պետք է օգտագործի միջազգային բոլոր լծակները՝ իրադրությունը շտկելու և կարգավորելու համար». Նիկոլ Փաշինյան
![]() 602 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 11:25 «Այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»,- այսօր Կառավարության նիստին՝ անդրադառնալով գերեվարված զինծառայողների խնդրին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 6 զինծառայողներն ունեցել են ինժեներական խնդիր և իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ. «Այսինքն դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ»,- ասաց նա՝ նշելով, որ դա «ըստ էության գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»: Փաշինյանն ընդգծեց, որ հարցն ամենևին չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով: «Վերջին դեպքերը և այս միջադեպերն արձանագրում են, որ սա բոլորովին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացվել Ադրբեջանի կողմից: Սա Հայաստանի տարածքային ամբողջականության անվտանգությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և սա այն պարագան է, որ ՀՀ-ը պետք է օգտագործի միջազգային բոլոր լծակները՝ իրադրությունը շտկելու և կարգավորելու համար»,- ասաց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու են: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
