Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Բորելը քննադատել է Սիրիայում ընտրությունների անցկացումը

Բորելը քննադատել է Սիրիայում ընտրությունների անցկացումը
663
Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 13:26

Եվրոմիությունը կարծում է, որ Սիրիայում նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական քվեարկության չափանիշներին և չեն նպաստի այդ երկրում հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Սիրիայում մայիսի 26-ին կայացած ընտրությունները չեն համապատասխանել իրական ժողովրդավարական քվեարկության չափանիշներին և չեն նպաստում հակամարտության կարգավորմանը»,- ասված է Բորելի հայտարարության մեջ:
Նրա կարծիքով՝ ընտրությունները պետք է անցկացվեին իրական քաղաքական գործընթացի շրջանակներում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն։ Մասնավորապես, ԵՄ-ում կարծում են, որ սիրիացի փախստականները, տեղահանված անձինք, արտերկրում գտնվող սփյուռքը պետք է հնարավորություն ունենան մասնակցելու քվեարկությանը։
Բորելը հավելել է, որ նման ընտրություններ անցկացնելու համար պետք է ապահովվի «անվտանգություն, չեզոք մթնոլորտ՝ առանց սպառնալիքների և ահաբեկման, ինչպես նաև ազնիվ քաղաքական մրցակցություն»: