ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Ես բաց առաջարկով եմ հանդես գալիս». Փաշինյանը ներկայացրեց իր ծրագիրը
![]() 1100 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 18:30 Քիչ առաջ մեկնարկած անվտանգության խորհրդի նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը. «Վերադառնում եմ Գեղարքունիքի մարզից, մասնավորեպես՝ Կութ գյուղի հատվածից: Ուզում եմ իրադրության լուծման առաջարկով հանդես գալ: Իրադրությունը լարված է, և այդ լարվածության դինամիկան աճողական է: Ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է ու կշարունակի լարվել: Պատճառն այն է, որ վերջին 15 օրերի իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները փոխներթափանցված վիճակում են: Գտնվում են ոչ միայն դեմ դիմաց, ալև խառը փոխներթափանցված վիճակում: Իրադրությունը լարվելու է ոչ միայն այն պատճառով, որ 15 օր դեմ դիմաց տարբեր իրադարձությունների են ականատես եղել, այլև այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր զինվորներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք և այսպես շարունակ: Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման: Ուզում եմ առաջարկել դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում, որը կբերի լիցքաթափման: Տեղյակ եք, որ Ադրբեջանը իր գործողությունները բացատրում է իր մոտ եղած ինչ-որ քարտեզներով և մեր և իրենց պատկերացումները սահմանների մասին տարբերվում են: Մենք այդ կարծիքը չենք կիսում: Բայց ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային ու հայ հանրությանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի կառավարությանը: Մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ 2 կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից զինված ուժերի ներկայացուցչիները հեռանան տեղակայման նախկին վարեր, դրա փոխարեն սահմանային գծում տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ ՌԴ կան ԵԱՀԿ: Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է: Հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Դրանից հետո միջազգային հովանու ներքո տեղի կունենա սահմանագծում Ռուսաստանի կամ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
