«Ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առաջ». Ռոբերտ Քոչարյանի ուղերձը
![]() 1013 Ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ., 10:15 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի հետ կապված «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։ 1918 թվականի մայիսի 28-ին՝ դարավոր և ծանր ընդհատումներից հետո, վերականգնվեց Հայոց պետականությունը։ Սա մեր նոր պատմության ամենալուսավոր էջերից է, որ գրվեց մեր ժողովրդի հավաքական կամքով, նրա լավագույն զավակների հերոսական ջանքերով ու հեղած արյամբ։ Պատմական զուգահեռները միշտ էլ պայմանական են։ Սակայն Հայաստանի ներկա վիճակն արդեն բնորոշվում է ոչ թե ներքաղաքական, այլ՝ պետականության ճգնաժամով։ Մենք ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև։ 1918 թվականի մայիսի 28-ից առ այսօր մենք ապրել ենք բազմաթիվ ոչ պակաս ծանր պահեր, քան ներկայումս։ Բայց այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն։ Մենք տեսնում ենք լուրջ նախադրյալներ՝ ամուր պետականություն կառուցելու, կազմալուծված պետական ինստիտուտները և մեր հասարակության ողջ կյանքը վերագործարկելու համար։ Համոզված եղեք, որ մենք, որպես ազգ, պատվով ենք դուրս գալու ներկա փորձություններից, վերակերտելու ենք և նոր բարձունքների ենք տանելու Հայաստանի Հանրապետությունը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
