Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ասադը հաղթել է Սիրիայի նախագահական ընտրություններում

Ասադը հաղթել է Սիրիայի նախագահական ընտրություններում
856
Ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ., 10:45

Բաշար Ասադը հաղթել է Սիրիայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 95,1%-ը, հայտնել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդա Սաբաղը:

Նրա խոսքով՝ Ասադի օգտին քվեարկել է 13,5 միլիոն սիրիացի:

«Նա հաղթել է՝ ստանալով ձայների բացարձակ մեծամասնությունը։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 14 միլիոն սիրիացի»,- հստակեցրել է Սաբաղը։

Հիշեցնենք՝ Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 26-ին։