Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մեր թաղապետն է ինձ զանգել, ասել, որ գալու եք». քաղաքացին՝ Փաշինյանին

«Մեր թաղապետն է ինձ զանգել, ասել, որ գալու եք». քաղաքացին՝ Փաշինյանին
352
Ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ., 14:25

Դավթաշենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նրա համակիրներից մեկը, ով ներկայացավ որպես Ատոմ Երեմյան, ասաց. «Մինի գրասենյակ եմ բացել իմ տան բակում ու ամեն ժամ պրոպագանդում եմ Ձեզ ու ՔՊ թիմին»: Քաղաքացին նշեց, որ չգիտեր այսօրվա հանդիպման մասին, ապա զրույցի վերջում ասաց. «Առավոտյան, ի պատիվ մեր թաղապետի, ինքն է ինձ զանգել-ասել, որ գալու եք: Ասաց՝ արի, որ հանդիպես, երկու բառ էլ ասես»: