«Սպասում ենք, որ համանախագահները պայմանավորվածություն ձեռք բերեն նաև Ադրբեջանի հետ». Նիկոլ Փաշինյան
![]() 967 Շաբաթ, 29 մայիսի, 2021 թ., 13:00 Նորք Մարաշում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. «ԵԱՀԿ ՄԽ երեկվա հայտարարությունը ողջունում եմ: Ներկայացված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն ընդունելի է մեզ համար: ՄԽ համանախագահները կոչ են արել անհետաձգելի քայլեր ձեռնարկել՝ սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Ըստ էության, առաջարկվել է, որ կողմերը զորքերը հետ քաշեն ու համանախագահության աջակցությամբ իրականացվի սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը, սպասում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ: Խոսքը՝ Սոքթ-Խոզնավար հատվածի մասին է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
