Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Մարտի 1-ի գործը կարճելու վերաբերյալ Դատախազության բողոքի քննությունը հետաձգվեց

Մարտի 1-ի գործը կարճելու վերաբերյալ Դատախազության բողոքի քննությունը հետաձգվեց
845
Երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ., 12:30

Վերաքննիչը հետաձգեց Մարտի 1-ի գործը կարճելու վերաբերյալ Դատախազության բողոքի քննությունը: Համապատասխան միջնորդությունը ներկայացրել էր Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ խնդրելով նիստը հետաձգել ու վերանշանակել հունիսի 9-ից հետո՝ պատճառաբանելով, որ գտնվում է հերթական արձակուրդում: Կողմերը համաձայնություն հայտնեցին, դատարանը որոշեց՝ հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 14:00-ին: