«Ռուսաստանը կպատասխանի ԵՄ-ի կողմից պատրաստվող ոչ բարեկամական քայլերին». Լավրով
![]() 777 Երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ., 16:10 Մոսկվան անպատասխան չի թողնի Եվրոմիության կողմից Ռուսաստանի դեմ նախապատրաստվող ոչ բարեկամական քայլերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ժամանակակից իրողությունները, իհարկե, համատեղելի չեն հեգեմոնիզմի և գերիշխանության տրամաբանության, սանիտարական միջանցքներ և երկաթյա վարագույրներ վերստեղծելու փորձերի հետ։ Կրկնում եմ, մենք գիտենք, որ Եվրոպայում քիչ չեն նրանք, ովքեր գիտակցում են մեր երկրի նկատմամբ առճակատման ընթացքի անարդյունավետ լինելը, և հույս ունենք, որ ողջամտությունը, ի վերջո, կգերակշռի, և մենք կկարողանանք ձեռնամուխ լինել հարաբերությունների նոր, հավասարակշռված մոդելի մշակմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա»,- ասել է Լավրովը՝ Ռուսաստանի և Եվրոմիության հարաբերություններին նվիրված խորհրդաժողովում: «Ռուսաստանը բաց է նման իրավահավասար, ևս մեկ անգամ ընդգծեմ, ազնիվ փոխգործակցության համար։ Դա չի նշանակում, որ մենք անտեսելու ենք նոր՝ ոչ բարեկամական քայլերը, ուժի դիրքերից խոսելու փորձերը, ներքին գործերին միջամտելը։ Նման քայլեր նախապատրաստվում են, այդ մասին արդեն բացահայտ խոսում են։ Սակայն պատասխանը հաստատ չի հապաղի»,- ընդգծել է նա։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
