Չինաստանում թույլատրել են 3 երեխա ունենալ

Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել թույլ տալ ընտանիքներին 3 երեխա ունենալ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ այդ որոշումն ընդունվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստի արդյունքներով: Նոր կանոնի ուժի մեջ մտնելու ամսաթիվը չի նշվում։
1970-ականների կեսերից ՉԺՀ-ում խիստ սահմանափակվել է ծնելիությունը։ Որոշ բացառություններով, ընտանիքներին թույլատրվել է միայն 1 երեխա ունենալ։ Այդ կանոնները խախտելու դեպքում ծնողների համար բարձր տուգանքներ են սահմանվել։ Նրանց նաև այլ լուրջ տույժերի են ենթարկել՝ ընդհուպ մինչև պետական ծառայությունից ազատելը, հարկադիր աբորտները և Չինաստանի Կոմունիստական կուսակցության շարքերից հեռացնելը:
Մի քանի տարի առաջ Չինաստանում թույլատրվում էր 2-րդ երեխան ունենալ այն ընտանիքներին, որտեղ 2 ծնողներն էլ միակ երեխաներն են, ինչպես նաև գյուղերում բնակվող զույգերին, եթե նրանց 1-ին երեխան աղջիկ է: 2013 թվականին չինացի օրենսդիրները թույլ են տվել 2 երեխա ունենալ այն դեպքում, երբ ամուսիններից առնվազն 1-ը ծնողների միակ զավակն է: 2016 թվականի հունվարի 1-ին ՉԺՀ-ում ուժի մեջ է մտել օրենք, որը թույլ է տալիս բոլոր ընտանիքներին 2 երեխա ունենալ:

«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
63Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
71Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
81Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
114Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
136Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
73Երեկ, 22:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
71Երեկ, 21:42
«Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Հրանտ Բագրատյանը քաղաքական առումով ինչ-որ մի բան կարող են անել». Վիլեն Գաբրիելյան
86Երեկ, 21:24