Քոչարյանն առաջարկել է կրճատել վարչապետի լիազորությունները․ #РБК
![]() 924 Երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ., 12:10 Հայաստանը պետք է բարեփոխի իշխանության համակարգը՝ սահմանափակելով վարչապետի լիազորությունները, РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Խորհրդարանական կառավարման մոդելն անհաջող է Հայաստանի համար, վստահ է Քոչարյանը։ «Հայաստանի ոչ մի նախագահ չի ունեցել այնքան լիազորություն, որքան ունի Հայաստանի վարչապետը։ Դա ուղղակի անթույլատրելի է։ Խորհրդարանական կառավարման անցնելը, ինձ թվում է, սխալ քայլ էր»,- ասել է նա։ Քոչարյանի կարծիքով՝ վարչապետը չպետք է ունենա այնքան լիազորություն, որքան հիմա ունի. «Որովհետև այս իշխանությունը գրեթե ոչնչով հավասարակշռված չէ։ Խախտվել են բոլոր զսպումներն ու հակակշիռները, որոնք ուղղակի պետք է լինեն պետական իշխանության համակարգում»։ Նախկին նախագահի կարծիքով՝ նոր կարգը պետք է զգուշորեն փոխել։ «Զգուշորեն, սակայն այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր պետք է անել, պարզապես պարտադիր է։ Առնվազն կրճատել վարչապետի անձնական իշխանությունը։ Իրավապահ մարմինները չպետք է ենթարկվեն երկրի վարչապետին։ Դա պարզապես խայտառակություն է. չէր կարելի դա անել ոչ մի դեպքում»,- ասել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
