Վրաստանի ՆԳՆ-ը միջազգային թմրահանցագործության փաստ է բացահայտել․ թմրամիջոցներն ստացվել են Հայաստանից
![]() 941 Չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ., 16:45 Անօրինական կերպով թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Վրաստանում 20-ամյա մի կին է ձերբակալվել, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ը: Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածը հետագա իրացման նպատակով թմրամիջոցներն ստացել է Հայաստանից։ Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, Հայաստանի պետական մաքսային կոմիտեի և ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի միջազգային հսկողական մատակարարում: Ձերբակալվածի խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է «Ալֆա-ՊՎՊ» թմրանյութ, մեֆեդրոն և «Ալֆա-ՊՎՊ» մուլյաժ՝ որպես իրեղեն ապացույց։ Քրեական գործ է հարուցվել «Թմրանյութերի, դրանց համարժեքների կամ նոր հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստում, արտադրում, ձեռքբերում, պահպանում, փոխադրում, առաքում կամ իրացում» հոդվածով, որը «պատժվում է մինչև 6 տարի ժամկետով ազատազրկմամբ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
