«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, սակայն Հայաստանը դեռ չի արձագանքել». Ալիև
![]() 1042 Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 10:45 Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը։ «Զրույցի ընթացքում քննարկվել են 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցերը: Միշելը՝ Եվրոմիության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել սահմանազատման և սահմանանշման գործընթացի մեկնարկին: Շառլ Միշելը կողմերին կոչ է արել համագործակցել այն հարցերի շուրջ, որոնք կապված են պահվող անձանց, ականազերծման և մարդասիրական այլ հարցերի հետ՝ լիակատար թափանցիկության պայմաններում: Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, սակայն Հայաստանը դեռ չի արձագանքել այդ կոչին։ Շառլ Միշելը երկու կողմերին կոչ է արել կառուցողական մթնոլորտում բանակցություններ վարել»,- հավելում է լրատվամիջոցը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
