Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից
![]() 863 Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 12:15 Իրանն ու Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից՝ կազմակերպության առջև չմարած պարտքի պատճառով: Այդ մասին ասված է Գլխավոր վեհաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրին ուղղված՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նամակում։ «Այս պահի դրությամբ 5 անդամ-երկիր ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի պայմաններին համապատասխան պարտք ունի»,- նշված է նամակում: 19-րդ հոդվածի համաձայն՝ ՄԱԿ-ի անդամը, որը մուծումների գծով պարտք ունի, զրկվում է Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից: Այնուամենայնիվ, Գլխավոր վեհաժոողովը կարող է թույլ տալ երկրին մասնակցել քվեարկությանը, եթե ընդունի, որ վճարման ուշացումը տեղի է ունեցել պետությունից անկախ հանգամանքների պատճառով: Ինչպես հետևում է Գուտերեշի նամակից, քվեարկելու իրավունքը վերականգնելու համար Իրանը պետք է կազմակերպության բյուջե մուտքագրի 16 251 298 դոլար, իսկ ԿԱՀ-ը՝ 29 395 դոլար: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
